Խանումյանն արցախցիներին հայտնել է, որ ֆինանսա...

Քաղաքական գործիչ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Hayk Khanumyanը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ

մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ

դրանք հանձնվելու են Ադրբեջանական Հանրապետությանը։ Նույն տեղեկության

համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական

միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն

պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի

Ադրբեջանական Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։

Այս առնչությամբ 10-ն օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով հետևյալ հարցերը.

1) արդյոք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ

համայնքներում հանդիպել է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորել է

սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը,

2) արդյոք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը

բնակչությանը հայտնել է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից

ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը,

3) արդյոք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը

հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է աջակցություն,

օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո, ապա դրանք ինչ հատուցումներ կամ

աջակցություններ են,

4) արդյոք նախարար Խանումյանը հայտնել է բնակչությանը, որ սույն

հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով,

որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները,

շենքերը և այլ գույք։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով

կամ ում կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։

Նախարար Հայկ խանումյանը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ մինչ օրս չի պատասխանել հարցմանը: