ԱՄՆ-ն այժմ հարված է ստանում մի տեղից, որտեղից երբեք չէր սպասում։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ նշելով, որ ԱՄՆ նախկին եւ ներկա նախագահները խայտառակել են իրենց երկիրը, հաղորդում է Tasnim-ը։
«Այսօր ԱՄՆ երկու նախագահներ՝ նախկին եւ ներկա, միավորվել են, որպեսզի ոչնչացնեն այն ամենն, ինչ մնացել է ԱՄՆ հեղինակությունից։ Նրանք թուլացնում են ԱՄՆ-ն, եւ դա կշարունակվի»,- ասել է Խամենեին։
Խամենեին նշել է, որ Իրանը շարունակում է հաջողություններ գրանցել՝ չնայած թշնամիների տարբեր դավադրություններին։