Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ֆեյք էջի հետ կապ չ...

Խաչատուր Սուքիասյանը ոչ մի կապ չունի «Մաեստրո» ֆեյսբուքյան էջի հետ և չի ճանաչում այն տղային, որին այսօր Blog.168.am կայքը ներկայացրել է որպես Սուքիասյանի աշխատակից: Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, հերքելով այն տեղեկությունը, թե Սուքիասյանը հովանավորում է «Մաեստրո» ֆեյսբուքյան էջը:

«Այդ հրապարակումն ամբողջությամբ աբսուրդ է: Նախ՝ Խաչատուր Սուքիասյանի հետ շատերն են լուսանկարվում, այդ թվում՝ նման հրապարակմամբ հանդես եկած կայքի սեփականատեր Սաթիկ Սեյրանյանը: Նման տրամաբանությամբ, ստացվում է, որ Սաթիկ Սեյրանյանն էլ կապ ունի Սուքիասյանի հետ: Երկրորդ, լուսանկարում պատկերված երիտասարդը ոչ մի առնչություն չունի Խաչատուր Սուքիասյանի հետ և չի աշխատում Սուքիասյաններին պատկանող և ոչ մի ընկերությունում: Հավանաբար, որևէ վայրում հանդիպել են, և երիտասարդները ցանկացել են լուսանկարվել:

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում