Կգործի փաստահավաք հանձնաժողով. ո՞րն է հանձնաժ...

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց սահմանել փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը։

Փաստահավաք հանձնաժողովի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապե­տությունում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածի իրադար­ձու­թյունների և դեպքերի շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտմանը, հնա­րավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, հաշ­տեց­մանը, խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացա­սական հետևանքները այլ կերպ կրած անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը նպաստող գործունեության (իրականացումը:

Ըստ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի, դեպքերը և իրադարձությունները ներառում են՝

համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրու­թյունների և հանրաքվեների կազմակերպումը և անցկացումը.

հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետա­պնդումները.

պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները.

անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ.

ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը.

հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը: