ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382,5 մլն դրա...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները 2025 թվականին ստացել են 382 մլն 487 հազար դրամի պարգևավճար։ Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Պատասխան նամակում նշվում է, որ պարգևատրումները տրամադրվել են ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ տարեվերջին։ Մասնավորապես, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2025 թվականին հատկացվել է 262 մլն 77,4 հազար դրամ։

Բացի այդ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով նախարարության աշխատակիցներին տրամադրվել է ևս 120 մլն 409,7 հազար դրամ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակա կազմակերպություններում տրամադրված պարգևատրման գումարների վերաբերյալ տեղեկատվությանը նախարարությունը չի տիրապետում, քանի որ կրթական հաստատությունների աշխատակիցների և մանկավարժների գործատուն համարվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունը կամ հիմնադրամը՝ ի դեմս կրթական ուսումնական հաստատության տնօրենի։