ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ է նշանակվե...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին նշանակել ԿԳՄՍ նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ: 

Նա համակարգելու է սպորտի ոլորտը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը: