
Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը դարձել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա լիգայի առաջնությանը։
«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտու»-ի երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների», – նշել է Կարեն Գիլոյանը։
Ակումբի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։