«Կերեք, խմեք, լավ քեֆ արեք, սաղ սուԹա»․ նոր օ...

Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո երբեք սոցիալապես լավ չեն ապրել ու սոցիալական խնդիրը միշտ է սուր դրված եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, հատկապես 44-օրյա աղետալի պատերազմից հետո իշխանությունները ամեն բան մի կողմ են դրել ու խոսում են միայն սոցիալական կամ այլ կերպ ասած ուտելու խնդիրների մասին։ Ցանկացած գոյաբանական խնդրի բարձրաձայնման ժամանակ իշխանությունների արձագանքը լինում է այն, որ իրենք 1000 կամ 2000 դրամով բարձրացրել են թշակները, Արցախի խնդրի բարձրաձայնման դեպքում հակադարձում են, թե տեղահանված արցախցիներին 50 հազարական դրամ օգնություն են տալիս ու թքած այն փաստի վրա, որ իրենց քաղաքականության պատճառով 140 հազարից ավել արցախահայ կորցրել է իր տունն ու ծննդավայրը։ Բանակի աղետալի վիճակի, հազարավոր զոհերի մասին խոսելիս հակադարձում են զինվորներին կլուբնիկ տալով։ Բանը հասավ նրան, որ իշխանական պատգամավորներից մեկը հայտարարեց, թե զոհված զինվորներն էլ են բանակին մատակարարված կլուբնիկից կերել։

Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե մեր զինանշանը չի արտացոլում մեր այսօրվա պետությունը։ Իշխանությունները քննարկում են նաև օրհներգի փոփոխության հնարավորությունը։

Երեկ համացանցում մի տեսանյութ էր պտտվում, որը դիտելիս միանգամից լուծված ենք համարում ՔՊ-ի նախաձեռնած զինանշանի և օրհներգի փոփոխության հարցը։ Տեսանյութում երգում էր հայտնի բլոգեր Արուսյա Կավկազը։ Բլոգերը կրկնում եր նույն տողերը․ «Կերեք, խմեք, լավ քեֆ արեք, սաղ սուԹա»։ ՔՊ-ն կարող է Արուսյա Կավկազին ընտրել, որպես իրենց ղեկավարած Հայաստանի զինանշան, իսկ նրա այս կատարումը կլինի հենց մեր օրերի Հայաստանի օրհներգը։