Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակո...

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 2-ին,

◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 2-ին,

◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 27-ին և 30-ին,

◾️ Շենգավիթում` օգոստոսի 31-ին,

◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։