Կենտրոնական հետախուզական վարչությունը Չինաստա...

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը չինարենով 2 տեսանյութ է հրապարակել՝ Չինաստանի քաղաքացիներին կոչ անելով համագործակցել և լրտեսել ԱՄՆ հետախուզական ծառայությունների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութերի սյուժեի համաձայն՝ չինացի չինովնիկները հիասթափված են երկրի քաղաքական համակարգից և որպես արդյունք որոշում են համագործակցել ԿՀՎ-ի հետ՝ «իրենց երազանքներին հասնելու համար»:

Տեսանյութերը տեղադրվել են ԿՀՎ-ի օգտահաշիվներում YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում և X-ում, որոնք արգելափակված են մայրցամաքային Չինաստանում: