Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է...

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: 

Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ սկզբում լրագրողներին չեն թողել ներս մտնել շենք, այնուհետեւ որոշումը փոխվել է: Այս պահին թաղապետարանում փակ դռների ետեւում անցկացվում է քննարկում, որին լրագրողներին արգելել են ներկա գտնվել:

Որևէ պաշտոնյա չի պարզաբանել միջադեպը: