Կճոյանին հրավիրվել է դատախազություն

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի վարչություն է հրավիրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Այս մասին հայտնում է Հրապարակը:


ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են Կճոյանին հրավիրել, քանի որ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում ուսումնասիրություն։ Նա հրավիրվել է դատախազություն դիրքորոշում հայտնելու։