Կազանում մեկնարկել է «ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափո...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և օտարերկրյա առաջնորդները ժամանել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպման վայր: Այսօրվա միջոցառումն անցկացվում է «ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափով:

Միջոցառումը տեղի է ունենում Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։ Ավանդույթի համաձայն՝ հանդիպման մեկնարկից առաջ առաջնորդները համատեղ լուսանկարվել են։

«ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափով գագաթնաժողովին հրավիրված են շուրջ 40 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՊՀ երկրների, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրների, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների ղեկավարներ։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: