Քատարը Ֆրանսիայում 10 մլրդ եվրո ներդրում կանի

Ֆրանսիան և Քատարը համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է մինչև 2030 թվականը Ֆրանսիայի տնտեսության մեջ 10 միլիարդ եվրոյի չափով ներդրումներ Քատարի կողմից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք ստորագրել ենք 10 միլիարդ եվրոյի հավակնոտ ներդրումային ծրագիր»,- ասել է նա երկօրյա այցով Փարիզ ժամանած Քատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը։ Համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն էներգետիկ անցման, կիսահաղորդիչների, օդատիեզերական, արհեստական ​​ինտելեկտի, թվային տեխնոլոգիաների, առողջապահության և մշակույթի ոլորտներում։