Կատարում Վահե Ղազարյանը համագործակցության զար...

Կատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա:

ՆԳՆ-ից հայտնում են, որ Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման  ծրագրերի շուրջ:

Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Կատարի Պետության ՆԳ նախարարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինություն: Պատվիրակության անդամները ծանոթացել են արագ արձագանքման, մոնիթորինգի ստորաբաժանումների, ինչպես նաև փրկարարների աշխատանքին, զրուցել են աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Կատարի Պետության գործընկերների հետ: