Կատարի ներքին գործերի նախարարությունը մարտի 5-ին հայտարարել է, որ իշխանությունները որպես ժամանակավոր նախազգուշական միջոցառում որոշում են կայացրել տարհանել Դոհայում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող բնակիչներին։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, այլ մանրամասներ այս առնչությամբ չեն հաղորդվել։
Այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին Իրանի դեմ՝ այդ երկրի կողմից միջուկային զենք մշակելու մեղադրանքով, իրանական կողմը սկսեց պատասխան հարվածները՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Թիրախում են հայտնվել նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները։



