
Գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը՝
Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից փոխհատուցվող գումարների վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով:
Առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմը եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ:
ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից։