Կասկածներ ունեմ, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ ե...

Երկու տարուց ավելի այս իշխանությունն ասում էր` բանակցում ենք ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնենք, թե ինչ ենք բանակցում: Մենք տեսանք, թե ինչ են բանակցել, և այդ բանակցությունների հետևանքներն ինչ ավարտ ունեցան, հիմա հստակ է՝ հունվարի 11-ին նա գնում է կա՛մ ինչ-որ բան բանակցելու, կա՛մ ստորագրելու: Այս մասին այսօր Արդարադատության նախարարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Շարունակում են հանրությունից գաղտնի պահել, և ինձ մոտ օբյեկտիվ  կասկածներ են առաջացնում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել, որովհետև ձեռագիրը նույնն է, և հետևանքը կլինի նույնը»,-ասաց նա: