Կասկածներ կան, որ Ռուսաստանն այդքան էլ լավ չէ...

Կասկածներ կան, որ Ռուսաստանն այդքան էլ լավ չէ տրամադրված մեր նկատմամբ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը բոլոր երկրներին եղբայրական է վերաբերվում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ապացուցում են, որ նույն կերպ տրամադրված չեն Հայաստանի նկատմամբ: «Չգիտեմ՝ նրանք (Ռուսաստանը – խմբ.) մեր հանդեպ նույն կերպ են տրամադրված, թե ոչ», - նշել Է Սիմոնյանը ։ 

Նա նշել է, որ ռուսական բազայի Հայաստանից դուրսբերման հարցը ներկայումս չի քննարկվում։ «Նման խոսակցություններ չեն եղել, ես նոր բան չեմ կարող ասել», - ընդգծել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պետության ղեկավարի (Հայաստանի վարչապետ – խմբ.) այցը Մոսկվա չի կարող անցնել առանց «այդպիսի» հանդիպման (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ – խմբ.): «Կարծում եմ, որ պետության ղեկավարը Մոսկվա չէր մեկնի, եթե այդպիսի հանդիպում նախատեսված չլիներ»,- հավելել է նա։