
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Կասկադի սրճարաններից մեկում երեկ օրը ցերեկով տեղի է ունեցել ծեծկռտուք: 4 օտարերկրացի եւ 2 հայ վեճ են հրահրել եւ ծեծի ենթարկել մի քաղաքացու՝ դեռեւս անհայտ պատճառներով:
Ուշագրավ է այն, որ իրավապահ մարմիններին սրճարանից ոչ ոք չի դիմել, ոչ էլ խառնվել են վեճին՝ մինչդեռ մեզ հաջողվեց պարզել, որ դեպքն անգամ ֆիքսված է իրենց տեսախցիկներով:
Իսկ թե ինչով է պայմանավորված՝ նման անտարբերությունը, պատճառաբանել են զբաղվածությամբ: Դեպքի մասին այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում