Վլադիմիր Զելենսկին մշակել է օրենսդրական նախագիծ, որի շնորհիվ յուրաքանչյուր ուկրաինացի կկարողանա մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին: Եվ ոչ միայն մասնակցել, այլև վարձատրվել դրա համար: Էությունը հետևյալն է. յուրաքանչյուր ոք, ով կբացահայտի կոռումպացված պաշտոնյային, կստանա կաշառքի գումարի 10%-ը: Այս մասին հայտնում է РБК — Украина-ն:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է խորհրդարան ներկայացնել նախագիծը: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան:
Ռյաբոշապկան նաև նշել է, որ այս օրինագիծը երաշխավորվում է մարդկանց իրավունքների պաշտպանությունը: «Մարդիկ, ովքեր կհայտնեն կոռուպցիայի մասշտաբային սխեմաների մասին, որոնք պետությանը էական վնաս են պատճառում, կպարգևատրվեն նյութական պարգևներով: Բացի այդ, պետությունը կերաշխավորի նրանց պաշտպանությունը և գաղտնիությունը», - ասաց նա:
Այս օրենքը կներդրվի որպես Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի մի մաս: Զելենսկին ակնկալում է, որ ուկրաինացիները կաջակցեն օրենսդրական նախաձեռնությանը և այլևս թույլ չեն տա, որ կոռուպցիոներներն իրենց անպատժելի զգան:



