Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի...

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ամասիա): 

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգմն արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։

Մասնավորապես՝

  • արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող հնարավորությունից,
  • շշերի համար նախատեսված լվացարանները պատրաստված չեն եղել հիգիենային պահանջները բավարարող նյութերից,
  • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: