
Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով:
«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման շնորհիվ Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ: