Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ 2026 թվականը երկրի համար քաղաքականապես հանգիստ տարի կլինի։
«Կարծում եմ, որ ապագայում և հաջորդ տարիներին մենք կունենանք հանգիստ ներքաղաքական իրավիճակ։ Մենք ընտրություններ չենք պլանավորել։ Ընդդիմությունը չափազանց թուլացած է։
Մենք ունենք մեր սեփական օրակարգը, ինչը ենթադրում է, որ մեր ժողովրդավարական համակարգի բովանդակությունը պետք է արմատապես փոխվի», – ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի համար Նոր տարվա նախօրեին տված հարցազրույցում։



