Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարծում եմ՝ վաղաժամ է ինչ-որ բան ասել, բայց այս հանդիպումը անհրաժեշտ էր», - նշել է Պուտինը։
Նա հայտնել է, որ Ամերիկյան կողմի Մոսկվա բերված առաջարկներն, այս կամ այն կերպ, հիմնված էին նախագահ Թրամփի հետ Ալյասկայում կնքված համաձայնագրերի վրա։
«Ամերիկյան կողմը Թրամփի ծրագրի 27 կետերը բաժանեց չորս փաթեթի և առաջարկեց դրանք առանձին քննարկել։ Մենք ստիպված էինք քննարկել գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը այդքան երկար տևեց», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը փորձեց հարաբերություններ կառուցել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի և Ուկրաինայի միջև, բայց Կիևը չի ճանաչել դրանք, իսկ այդ հանրապետությունները չեն ցանկացել մնալ դրա մաս՝ դա արտահայտելով հանրաքվեով։



