
«Առաջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, վերլուծաբան Գագիկ Ասատրյանը գրել է.
«Կյանքի խոսքի, Եհովայի վկաների, 50-ականների գրասենյակներում մե քեֆ ու խնդություն է տիրում, քանի որ ՀԱԵ եկեղեցու հավատավոր և նվիրյալ սպասավորի նկատմամբ տարվող նիկոլական հակաքարոզչությանը միացել են նաև հանրապետական կուսակցության և նրա սատելիտ անդամները։ Ես կարծում էի, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա իր ենթականերին անցնել կարմիր գծերն այս դեպքում, քանի որ խոսքն արդեն գնում է ՀԱԵ Կաթողիկոսի կողմից օծված և կյանքի 50 տարիները եկեղեցաշինությանը նվիրած Սրբազանի մասին, սակայն ես սխալվում էի։
Դե էն մանր-մունր ջեբկիրները, որոնք Հանրապետականի շարքերը համալրում են մանր-մունր թուլափայեր ստանալու համար, հնարավոր է, որ Սրբազանի նկատմամբ տարվող քարոզին միացել և արջի ծառայություն են մատուցել իրենց ղեկավարին՝ վերջինիս աչքը մտնելու համար, զարմանալու չէր։ Բայց որ այս աղջիկը, ով համատեղության կարգով Հանրապետականից պատգամավոր է ԱԺ-ում, Սրբազանին համարում է <<քայլող անտեղյակություն>>, սա արդեն նոնսենս էր։
Լավ, ասենք թե մի երկու խոսք էլ շատ դառնությամբ է համեմել Սրբազանը, պետք եղածից ավելի խիստ է քննադատել երրորդ նախագահին, բա արժե՞ր էս ձևով անցնել կարմիր գծերը։ Բա արժե՞ր, որ ԱԺ պատգամավորը Սրբազանին անվաներ <<քայլող անտեղյակություն>>, <<Քոչարյանի գրասենյակի աշխատող>>․․․Լավ, ուզում եմ հասկանալ, կա՞ արդյոք մի կարմիր գիծ, որը դուք որևէ պարագայում չեք անցնի․․․
Ի՞նչ են մտածում սույնի վերաբերյալ հանրապետական Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը․․․որքանով՝ տեղյակ եմ, վերջիններս ՀԱԵ հավատացյալ անդամներ են․․․թե՞ մոտները կասկած կա, որ Միքայել Սրբազանը ներկայացնում ա ՀԱԵ-ն․․․
Ասում եմ ու ևս մեկ անգամ ԽՈՐՆ ՈՒ ԱՆԿԵՂԾ ցավով կրկնում՝ դուք վաղուց շեղվել եք Նավասարդյան Աշոտի ստեղծած Հանրապետականի պահպանողական ուղուց, տղե՛րք․․․
Հ․Գ․ Խնդրանքս բոլոր ինձ ճանաչողներին՝ խնդրում եմ, ինչ էլ լինի, որքան էլ՝ կոպիտ ու դառը քննադատություն լսեք Սրբազանից, երբեք ու երբեք չանցնեք կարմիր գծերը․․․հակադարձեք քաղաքական տերմինալոգիայով, խորը հարգանքն ու ակնածանքը պահպանելով։ Չնմանվեք նիկոլականներին, հանրապետական կուսակցության որոշ սատելիտներին ու որոշ անդամներին․․․հիշե՛ք, գործ ունեք ողջ կյանքը հայ եկեղեցաշինությանը 50 տարի նվիրած, հայ նորանկախ պատմության նվիրյալներից մեկի ու Աստծո տաճարի սպասավորի հետ»։