
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկուկես-երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը կորոշի հետագա մարտավարությունն ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցություններում։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, այդ որոշումը մեծապես կախված կլինի Ռուսաստանի պահվածքից։ «Երկու շաբաթվա ընթացքում ես կկարողանամ ասել՝ արդյոք Պուտինը մեզ խաբում է, եթե այո, մենք այլ կերպ կարձագանքենք։ Պարոն Ուիթքոֆն այժմ ակտիվորեն աշխատում է նրանց հետ, նա ֆենոմենալ աշխատանք է կատարում։ Կարծես նրանք պատրաստ են ինչ-որ համաձայնության։ Բայց դեռ ոչինչ ստորագրված չէ, դեռ վաղ է խոսել»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ այժմ չի կարող հստակ ասել, թե արդյոք Վլադիմիր Պուտինն իսկապես շահագրգռված է դադարեցնել հակամարտությունը։ Միեւնույն ժամանակ, Թրամփը կրկին հայտնել է, որ Պուտինը, հարվածելով Ուկրաինայի խաղաղ քաղաքներին, «կրակի հետ է խաղում»։ «Ես շատ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցածից (զանգվածային հարձակումներ Ուկրաինայի քաղաքների վրա), երբ մարդիկ սպանվեցին: Ես շատ հիասթափված եմ դրանից: «Շատ, շատ հիասթափված եմ»,- ասել է Թրամփը: Դիվանագիտական ջանքերի համատեքստում Թրամփը հայտնել է, որ բաց է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման համար։ «Կցանկանայի, որ այս հանդիպումը տեղի ունենար մի քանի ամիս առաջ, հիմա մենք աշխատում ենք Պուտինի հետ, եւ տեսնենք, թե դա ուր կտանի»,- ավելացրել է նա։ Հարցին, թե ինչու է նա հրաժարվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել՝ չնայած նրա շարունակական ռազմական գործողություններին, Թրամփը պատասխանել է. «Ես զգում եմ, որ մոտ է գործարքի կնքումը։ Ես չեմ ցանկանում ամեն բան փչացնել»։ Մայիսի 25-ի գիշերը Ռուսաստանը ձեռնարկել է ուկրաինական տարածքի վրա իր լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումներից մեկը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել են շուրջ 300 գրոհային անօդաչու թռչող սարք եւ տարբեր տեսակի 70 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ։ Զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Հենց հաջորդ գիշեր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանը կրկին հարձակվել է ուկրաինական քաղաքացիական օբյեկտների վրա՝ արձակվել են 355 անօդաչու թռչող սարք եւ ինը հրթիռ։ Այս իրադարձությունները կտրուկ փոխել են ԱՄՆ նախագահի հայտարարությունների երանգը։ Թրամփը Պուտինին անվանել է «խելագար»՝ մեղադրելով նրան խաղաղ բնակիչների մահվան մեջ, եւ սպառնացել նոր պատժամիջոցներով։ «Եթե Ռուսաստանը չդադարի Ուկրաինան գրավելու փորձերը, ապա դա աղետ կլինի»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ եթե ինքը չլիներ, «Ռուսաստանի հետ իսկապես շատ վատ բաներ կկատարվեին»։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկուկես-երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը կորոշի հետագա մարտավարությունն ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցություններում։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, այդ որոշումը մեծապես կախված կլինի Ռուսաստանի պահվածքից։ «Երկու շաբաթվա ընթացքում ես կկարողանամ ասել՝ արդյոք Պուտինը մեզ խաբում է, եթե այո, մենք այլ կերպ կարձագանքենք։ Պարոն Ուիթքոֆն այժմ ակտիվորեն աշխատում է նրանց հետ, նա ֆենոմենալ աշխատանք է կատարում։ Կարծես նրանք պատրաստ են ինչ-որ համաձայնության։ Բայց դեռ ոչինչ ստորագրված չէ, դեռ վաղ է խոսել»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ այժմ չի կարող հստակ ասել, թե արդյոք Վլադիմիր Պուտինն իսկապես շահագրգռված է դադարեցնել հակամարտությունը։ Միեւնույն ժամանակ, Թրամփը կրկին հայտնել է, որ Պուտինը, հարվածելով Ուկրաինայի խաղաղ քաղաքներին, «կրակի հետ է խաղում»։ «Ես շատ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցածից (զանգվածային հարձակումներ Ուկրաինայի քաղաքների վրա), երբ մարդիկ սպանվեցին: Ես շատ հիասթափված եմ դրանից: «Շատ, շատ հիասթափված եմ»,- ասել է Թրամփը: Դիվանագիտական ջանքերի համատեքստում Թրամփը հայտնել է, որ բաց է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման համար։ «Կցանկանայի, որ այս հանդիպումը տեղի ունենար մի քանի ամիս առաջ, հիմա մենք աշխատում ենք Պուտինի հետ, եւ տեսնենք, թե դա ուր կտանի»,- ավելացրել է նա։ Հարցին, թե ինչու է նա հրաժարվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել՝ չնայած նրա շարունակական ռազմական գործողություններին, Թրամփը պատասխանել է. «Ես զգում եմ, որ մոտ է գործարքի կնքումը։ Ես չեմ ցանկանում ամեն բան փչացնել»։ Մայիսի 25-ի գիշերը Ռուսաստանը ձեռնարկել է ուկրաինական տարածքի վրա իր լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումներից մեկը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել են շուրջ 300 գրոհային անօդաչու թռչող սարք եւ տարբեր տեսակի 70 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ։ Զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Հենց հաջորդ գիշեր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանը կրկին հարձակվել է ուկրաինական քաղաքացիական օբյեկտների վրա՝ արձակվել են 355 անօդաչու թռչող սարք եւ ինը հրթիռ։ Այս իրադարձությունները կտրուկ փոխել են ԱՄՆ նախագահի հայտարարությունների երանգը։ Թրամփը Պուտինին անվանել է «խելագար»՝ մեղադրելով նրան խաղաղ բնակիչների մահվան մեջ, եւ սպառնացել նոր պատժամիջոցներով։ «Եթե Ռուսաստանը չդադարի Ուկրաինան գրավելու փորձերը, ապա դա աղետ կլինի»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ եթե ինքը չլիներ, «Ռուսաստանի հետ իսկապես շատ վատ բաներ կկատարվեին»։