«Կարող էր հետ գալ, բայց մինչեւ վերջ կռվել է»․...

44-օրյա պարտերազմի մեկնարկին Հադրութի զորամասի հրետանավորներն իրենց զբաղեցրած դիրքերում մարտական առաջադրանք էին կատարում։ Նրանց շարքում էր նաեւ ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինի Եղիազարյանը։ Կատաղի մարտերի ժամանակ՝  2020 թ․-ի հոկտեմբերի 13-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով Գոռը զոհվել է։ Գոռ Եղիազարյանի մահվան 5-րդ տարելիցին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի բակերից մեկը բազմամարդ էր։ Գոռի ընկերների, ընտանիքի բարեկամների եւ հարազատների ներկայությամբ բացվեց զինծառայողի հիշատակը հավերաժացնող հուշաղբյուրը։ Գոռ Եղիազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաեւ արժանացել է մի շարք այլ պարգեւների։  

Առավել մանրամասն՝ տեսանյութում։