Կարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից ու դառնալ պար...

«Ձեր հիմնական մանդատին վերաբերող հարցերը միշտ դուրս են մնում ձեր ուշադրության կենտրոնից»,- «Հանրային աղմուկը` որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» խորհրդարանական լսումների ժամանակ, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը` ընդգծելով. «2024-ի դեկտեմբերին «Հանրայինի» եթերում հարցազրույցի ժամանակ, ամփոփելով 2024 թվականը` մարդու իրավունքների պաշտպանության իմաստով, առաջին խնդիրը, էլի առանձնացրել էիք աղմուկը։ Ուզում եմ հասկանալ՝ ձեր խնդիրներով դուք ի վերջո կզբաղվե՞ք, թե՞ չէ։ Իսկ եթե շատ եք ուզում զբաղվել աղմուկի խնդրով, կարող եք հրաժարական ներկայացնել ՄԻՊ-ի պաշտոնից և ստանձնել պարեկի պաշտոնը»: Մանասյանը պատասխանեց. «Միջազգային կազմակերպություններ կան, որոնք գնահատում  են տարբեր ՄԻՊ-ի հաստատությունների գործունեությունը: Մեր հաստատության հետ։ կապված հաղորդակցություններից մեկն էլ եղել է այն, որ եղել են ժամանակահատվածներ, երբ հաստատությունը կենտրոնացած է եղել մի խնդրի վրա, մյուս խնդրին անդրադարձ չի եղել, մենք պետք է կարողանանք կենտրոնանալ մարդու իրավունքների բոլոր խնդիրների վրա: Հետևաբար ինձ համար հավասար կարևորություն ունեն մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Այդ տեսանկյունից հանրային աղմուկի բացասական ազդեցության խնդիրը շատ կարևոր խնդիրներից է: