Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Հրապարակման մեջ նշվում է, որ սա վերջին վեց շաբաթվա ընթացքում արտասահմանից Իրանին մարդասիրական օգնության առաջին մատակարարումն է: Բեռը նախօրեին 14 ավտոմեքենայով տեղափոխվել է Հորդանանի պահեստից։ Օգնությունը նախատեսված է 25 հազար մարդու համար, ներառում է վերմակներ, պահածոներ, խոհանոցային պարագաներ, բրեզենտ, հիգիենայի հավաքածուներ, արևային էներգիայով աշխատող լամպեր, դույլեր և ներքնակներ:
ԿԽՄԿ-ն նաև հայտնել է, որ պատրաստում է բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնություն, որն առաջիկա շաբաթներին կուղարկվի Իրան:
«Դրանից բացի, տեղում ձեռք բերված 200 գեներատոր և 100 էլեկտրական պոմպեր նվիրաբերվել են Իրանի կարմիր մահիկի ընկերությանը՝ նրանց օգնության և փրկարարական գործողություններին աջակցելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ:



