Կարևորում եմ, որ այս վճռական փուլում Բադասյան...

Արդարադատության նախարարին ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, որը նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի, այսօր արդարադատության նախարարությունում նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի` Ռուստամ Բադասյանը, երբ նախկինում զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը,  իրեն դրսևորել է լավագույն կողմերից.

«Ես կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները։ Որևէ գաղտնիք չկա, մենք գտնվում ենք շատ վճռական ու շրջադարձային փուլում, և կառավարությունը ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում ու այդ առումով շատ կարևոր է, որ ադարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին, արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին`  տեղեկացնելով, որ Զեյնալյանը Հայաստանում չէ, այդ իսկ պատճառով ներկա չէ այս հանդիպմանը

«Համոզված եմ` պարոն Զեյնալյանի ներուժը ու փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենա», - նշեց Փաշինյանը։