Կարեն Վանեցյանը չի ձերբակալվել

Օրվա ընթացքում իշխանական տաբեր լրատվամիջոցներ գրեցին, որ Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Կարեն Վանեցյանը՝ Ռուսաստանի Դաշնության ձիթայուղի արդյունահանման խոշորագույն ընկերության սեփականատերը, որին պատկանում են Ideal և Oleina ապրանքանիշները։

Politik.am-ի տեղեկություններով Կարեն Վանեցյանի ձերբակալման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ օրվա ընթացքում  ոստիկանները կանգնեցրել են նրա մեքենան և փաստաթղթերը ստուգել, որից հետո Կարեն Վանեցյանը շարունակել է իր ճանապարհը։