Կարեն Սիմոնյանի հետ Իգոր Տիտովը քննարկել է փո...
Այսօր «Մայր Հայաստանի» Գյումրու գրասենյակում հյուրընկալվել է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը: Այցը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ:
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի հետ Իգոր Տիտովը քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Գլխավոր հյուպատոսը հրավիրել է Կարեն Սիմոնյանին՝ մասնակցելու մայիսի 9-ին տեղի ունենալիք տոնական միջոցառմանը, որը նվիրված է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին: