Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի և Ուզբեկ...

Օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Փարիզում գտնվող Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի սպորտի նախարար Երմեկ Մարժիկբաևի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախանշվել փոխգործակցության ուղղությունները, մասնավորապես՝ համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպման առումով:

Փարիզ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Ուզբեկստանի սպորտի նախարար Աթխամ Իկրամովի, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղզստանի սպորտի ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ: