Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում կա 49 հարց, որոնիցից 32-ը չզեկուցվող են:
Նախատեսվում է քննարկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Կքննարկվեն նաև «Արթիկի N 1 հատուկ դպրոց», «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց», «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ3 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու մասին որոշման նախագծերը:



