Կառավարությունը մտադիր է առաջիկայում ՀՀ գործատուներին բաժանել երկու խմբի` բարեխիղճ և ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում` թաքնված աշխատողներ ունեցողները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Գաղափարը, նրա խոսքով, դեռ քննարկման փուլում է, և հանրությանը կներկայացվի այն ժամանակ, երբ վերածվի նախագծի։
«Մենք կարևորում ենք բարեխիղճ գործատու լինելը, քանի որ բարեխիղճ գործատուն արդեն ենթադրում է գրանցված աշխատանքային պայմանագիր, աշխատանքային ֆորմալ հարաբերություններ, ոչ ֆորմալից անցում ֆորմալի։ Եվ, քանի որ դա կարևոր է, մեր օրակարգում այդ քննարկումները կան»,– ասաց աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։



