
«Այո, արցախցիները կանգնած են լուրջ սոցիալական հարցի առաջ և բախվում են դրան։ Ասել, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում, սխալ կլինի»․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Շահրմանյանը։
«Կառավարությունը լուրջ ֆինանսական միջոցներ է ուղղում այդ ուղղությամբ, բայց դա բավարար չէ, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել և ապրել Հայաստանում»,- նշեց Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ արցախցիներն իրենց համարում են ՀՀ քաղաքացի․
«Իրենք ունեն համապատասխան անձնագրեր և ոչնչով չեն տարբերվում ՀՀ քաղաքացիներից»,- նշեց նա։