Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում կառավարությունն այսօր հաստատեց Սոնա Հովհաննիսյանին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հովհաննիսյանը մինչև հիմա ռեկտորի պաշտոնակատար էր։
Հովհաննիսյանը նշեց` փոփոխությունները սկսել են, բայց դեռ չեն ավարտել, ունեն կառավարության աջակցության կարիքը, քանի որ նորոգման հարցեր կան։
Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով այն հարցին, որ բռնության դեմ պայքար պետք է տանել նաև մշակույթով` ասաց, որ Կոնսերվատորիան հստակ անելիք ունի պետական-հանրային կյանքի կազմակերպման, բարոյահոգեբանական վիճակի հարցում։



