Կառավարությունը երկարացնում է 44-օրյա պատերազ...

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18-ի նիստում որոշում կայացրեց, որով 44-օրյա պատերազմում անհետ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. օգոստոսի 1-ից:

Այժմ որոշվել է, որ այն կհատկացվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։

Այս միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600.0 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է այն հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը  հատկացված «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» միջոցառման միջոցներից։