Կառավարությունը չի հետաքրքրվում անհետ կորածնե...

Հայաստանի վարչապետի օգնական Գարիկ Իսախանյանը վստահեցնում է, որ երկրի իշխանությունները անում են ամեն ինչ՝ անհետ կորած անձանց ընտանիքներին օգնելու համար։ Այս մասին նա հայտարարել է կառավարության շենքի դիմաց անհետ կորածների հարազատների և լրագրողների հետ զրույցում, որտեղ բողոքի ակցիա էր անցկացվում՝ պահանջելով անհետ կորածների որոնման գործում կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Գագիկ Իսախանյանը վստահեցրել է, որ քննչական գործողություններ են ընթանում և դրանց համար պատասխանատու է Քննչական կոմիտեն։ Նա հավելել է, սակայն, որ որոնողական գործողություններ այս պահին չեն կարող իրականացվել և ինքը չի կարող մեկնաբանել ընդհանուր արդյունքները։

Իսախանյանն ասել է, որ այն, ինչ արվում է, պարտադիր չէ, որ հրապարակվի և եթե մարդիկ արդյունքներ չեք տեսնում՝ դա դեռ չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն։

«Ես կիսում եմ ձեր ցավը, բայց կառավարությունը, արդարության համար պետք է ասել, որ ամեն ինչ անում է այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար: Կառավարությունը կանգնած է անհետ կորածների ընտանիքների կողքին և առավելագույն օգնություն է ցուցաբերում բոլոր խնդիրների լուծման գործում», - վստահեցրել է Իսախանյանը: Ծնողները միաձայն պատասխանել են, որ որևէ առաջընթաց չեն տեսել:

Երբ նրան հարցրին, թե ինչու վարչապետը չի հանդիպում անհետ կորած անձանց ընտանիքների հետ, նա նախ փորձել է նրանց վստահեցնել, որ հանդիպում է, բայց հետո ասել է, որ հանդիպումներն ինքնանպատակ չեն։