Կառավարությունը Ագրարային համալսարանի ռեկտորի...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Նշենք, որ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ՝ Արևիկ Ազիզյանը, Հրաչյա Զաքոյանը, Հայկ Ղազարյանն ու Սոնա Ծառուկյանը:

Գաղտնի քվեարկությամբ (19 կողմ, 0 դեմ ) տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Սամվելի Զաքոյանն ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: