Կառավարության ղեկավարը շրջափակում է դատարաննե...

Հայաստանի անկախության առաջին օրից սկսած դատական անկախ իշխանության ձևավորումը մշտապես եղել է կենտրոնական հարցերից մեկը և երբեք այն չի բավարարել այն համընդհանուր պահանջին, որի ներքո պետք է անկախ դատական իշխանությունը գործեր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 1995 թվականի Սահմանադրության համաձայն դատարանների, դատական մարմնի անկախության երաշխավորը Հանրապետության նախագահն էր։ Հանրապետության նախագահն էր նշանակում, ազատում, համաձայնություն տալիս կալանավորման դատավորներին, Արդարադատության խորհրդի առաջարկի եզրակացությունների հիման վրա։ 

Արդարադատության խորհուրդը ղեկավարում էր ՀՀ  նախագահը խորհրդի կազմում 14 անձ էր նշանակվում, որն ամբողջությամբ նախագահի պատասխանատվության, պարտականության և լիազորությունների տիրույթում էր, հետևաբար, դժգոհությունը այն ժամանակ առաջնային մանդատով օժտված պետության գլխից՝ Հանրապետության նախագահից չափազանց մեծ էր։ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նաև Եվրո ԵԽԽՎ-ի անդամակցության և մի շարք այլ բարեփոխումների անհրաժեշտությամբ էական փոփոխություններ տեղի ունեցան, հատկապես Արդարադատության խորհրդի կազմավորման հարցում, երբ որ Արդարադատության խորհուրդը այլևս չէր գտնվում անմիջականորեն նախագահի հսկողության տակ»-ասաց նա՝ ընդգծելով, որ արդյունքում ՀՀ նախագահը չէր այլևս դատարանների անկախության երաշխավորը, այլ այդ անկախությունը պետք է երաշխավորվեր Սահմանադրության և օրենքների հիման։

Մանրամասն՝ տեսանյութում։