Կառավարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 11-ին, բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկնությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:



