Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օր...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 31-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որոնցից 26-ը չզեկուցվող է, 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Նշենք, որ նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով գտնվում է ԱՄՆ–ում։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Վարժական հավաքներ հայտարարելու մասին,

«Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին,

«Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու և ազատ տնտեսական գոտին լուծարելու մասին,

Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին և այլ հարցեր։