Կառավարության նիստի օրակարգում է 2019-ին Սևան...

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում կա 36 հարց է, որոնցից 23-ը չզեկուցվող են, մեկը՝ գաղտնի: 

Նիստին կներկայացվի ոռոգման նպատակով 2019 թվականին Սևանա լճից ջրառի մասին որոշման նախագիծը, ինչխես նաև  կքննարկվի  «Օտարերկրացիների մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշման նախագիծը:

Կներկայացվի «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով 300,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: