
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԼԳ ԱԳՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
«Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից հանելու և շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցնելու մասին,
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին հավանություն տալու մասին և այլ հարցեր։