Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քիչ առաջ փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Նրանք նստացույց են անում:
Ոստիկանները որեւէ կերպ չխոչընդոտեցին նրանց:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը առավոտյան հայտարարել է, որ մեծ հանրահավաք է տեղի ունենալու այսօր երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ դասադուլի ու գործադուլի կոչ է արել:



