Կառավարության հերթական նիստի օրակարգում 37 հա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 21-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որոնցից 33-ը չզեկուցվող է, 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Նշենք, որ նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին, 

Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատելու մասին

«Կլիմայի մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի վերաբերյալ» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը սահմանելու մասին,

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին և այլ հարցեր։