Կառավարության դիմաց յուրահատուկ ակցիաների շարքը շարունակվում է: Օրերս մի քաղաքացի բողոքի ակցիա էր անում ավանակի ուղեկցությամբ, այսօր էլ մի երիտասարդ իր հետ գառ էր բերել: Նա գառանը կապել էր կառավարության դիմաց գտնվող ծառերից մեկին:
Նրան մոտեցան ոստիկաններն ու զգուշացրին գառը տանել տարածքից: Վերջինս իրեն ուղղված հարցին, թե ինչու է բերել գառը, ասաց. «Գառը պարոն վարչապետի համար նվեր եմ բերել»:
Ճշտող հարցին՝ հետևե՞լ է վարչապետի՝ ոչխար պահելու հորդորին և հասկացել, որ այդ գործն իրեն ձեռք չի՞ տալիս, երիտասարդը պատասխանեց. «Դե հա՛մ ձեռնտու չէ, հա՛մ էլ ուտում-խմում է, կուտի էլի»:
Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկեցին՝ քաշքշելով:
Մանրամասն՝ տեսանյութում:



