Կարապետյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությ...

Բա՛վական է նման անընդունելի վարքագիծ ցուցաբերել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխարհահռչակ իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ դիմելով ՀՀ իշխանություններին։

«Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարչապետի հայտարարությունները ամբողջովին խախտում են ՀՀ սահմանադրությունը։ Ըստ Սահմանադրության՝ գործադիր մարմնի, դատական և քննչական մարմինների միջև պետք է տարանջատում լինի, նրանք չպետք է գործեն քաղաքական իշխանության կամքի թելադրանքով։ Այդ բոլոր սկզբունքները լիովին խախտվում են Հայաստանում։ Ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ դա անընդունելի է։ Ժամանակն է, որ կառավարությունն արթնանա, իր նեղ տեսակետներից հեռու հայացք գցի և գնահատի, թե ինչ ազդեցություն ունի դա աշխարհի ընկալման վրա։ Եթե ՀՀ կառավարությունը մեզ ականջ չդնի, կան միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա կառավարություններ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։